Բրիտանացի ֆիզիկոսները «անհնար շարժիչ» են ստեղծում Պենտագոնի համար

14:51 • 18.09.18

Բրիտանացի ֆիզիկոսներն աշխատում են EmDrive «անհնար շարժիչի» համարժեքի ստեղծման վրա: Այս մասին ասվում է բրիտանական Պլիմուտի համալսարանի կայքում:

Նշվում է, որ գիտնականներն աշխատում են ԱՄՆ Պաշտպանության նախարարության Ընդլայնված հետազոտական նախագծերի վարչության դրամաշնորհի շրջանակում:

«Եթե մեր գաղափարներն ամբողջությամբ ի կատար ածվեն, արբանյակների արձակման համար մենք այլևս վառելիքի կարիք չենք ունենա: Ըստ էության, ցանկացած տիեզերանավ կկարողանա շարժվել տիեզերքում, եթե այն հոսանքի աղբյուր ունենա: Միջաստղային թռիչքները հնարավոր կդառնան մարդկության համար», - ասել է գիտնական Մայքլ ՄաքՔալոհը:

2001թ. ամերիկացի ինժեներ-ավիակոնստրուկտոր Ռոջեր Շոերը հայտարարել է EmDrive շարժիչի ստեղծման մասին, որը, ինչպես այն ժամանակ ասել են ու մինչ օրս շարունակում են պնդել նրա ընդդիմախոսները, խախտում է ֆիզիկայի բոլոր հայտնի կանոնները:

 

 

Բրիտանացի ֆիզիկոսները «անհնար շարժիչ» են ստեղծում Պենտագոնի համար