Համացանցում է հայտնվել նորացված Mitsubishi L200-ի առաջին լուսանկարը
Ճապոնական Mitsubishi մեքենաշինական ընկերությունը հրապարակել է նորացված L200 փիքափի առաջին լուսանկարը, գրում է motor.ru-ն:
Լուսանկարից կարելի է ենթադրել, որ ավտոմեքենայի թափքի առջևի հատվածը փոփոխությունների է ենթարկվել: Այն համալրվել է կենտրոնական ջեռուցման մարտկոցի (ռադիատորի) նոր վանդակաճաղով:
Նախնական տվյալների համաձայն՝ փոխվել է նաև Mitsubishi L200-ի սրահը:
Ինչ վերաբերում է ավտոմեքենայի տեխնիկական բնութագրին, ապա դրա՝ 132 ձիաուժ հզորությամբ 2.4 լիտրանոց շարժիչը չի փոփոխվել:











