Samsung-ը մտադիր է հրաժարվել Galaxy J-ից. ET News
Samsung ընկերությունը մտադիր է հրաժարվել Galaxy J բյուջետային սմարթֆոնների շարքից: Այս մասին տեղեկացնում է ET News պորտալը:
Հայտնի է, որ այժմ ընկերության սմարթֆոնների շարքում մատչելի գներով առկա են Galaxy J/On և միջին գների Galaxy A սմարթֆոնները, ինչպես նաև՝ Galaxy S/Note ֆլագմանները:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ընկերությունը պլանավորում է նոր՝ Galaxy M շարք թողարկել, ինչը վաճառքի համակարգի վերակազմակերպում է պահանջում:
Ենթադրվում է, որ Galaxy M շարքը Galaxy J-ի փոխարեն կներկայացվի բյուջետային սմարթֆոնների շարքում: Ընդ որում չի բացառվում, որ նոր շարքի հեռախոսները կվաճառվեն ավելի մատչելի գներով:
Պորտալը նշում է, որ ընկերությունը վերանայում է մոդելային շարքն ու գնային քաղաքականությունը՝ ասիական շուկաներում բարձր մրցակցության պատճառով:










