Գերմանիայում գործարկվել է ապագայի գնացքը
Գերմանիան լուրջ քայլ է կատարել տրանսպորտային ոլորտի հեղափոխման գործում. երկրում գործարկվել է ջրածնային վառելիքով աշխատող առաջին գնացքը:
Ինչպես գրում է Euromag-ը, Եվրոպան շարունակում է մեծ քայլերով նվազեցնել կախվածությունն էներգիայի ածխածնային աղբյուրներից՝ անցում կատարելով հասանելի և էկոլոգիական այլընտրանքային տարբերակների: Օրերս Գերմանիայում կայացել է ջրածնային տարրեր պարունակող վառելիքով աշխատող գնացքի՝ աշխարհում առաջին փորձարկումը:
Երկուշաբթի Coradia iLint գնացքն անցել է Բրեմերֆյորդ, Կուկսհաֆեն, Բրեմերհաֆեն և Բուկստեհուդե քաղաքները միացնող երթուղով:
Գնացքի տանիքին ջրածնային և այլ վառելիքով ցիստեռն է տեղադրված, որը ջրածնային վառելիքն էլեկտրական հոսանքի է վերածում:
Գնացքը կարող է մինչև 140 կմ/ժամ արագություն զարգացնել: Մեկ լիցքավորմամբ այն կարող է 1000 կմ տարածություն հաղթահարել:










