Apple-ը թողարկել է նոր iOS12-ը
Apple ընկերությունը թողարկել է իր բջջային սարքերի օպերացիոն համակարգի թարմացված տարբերակը՝ iOS12-ը: Այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը:
Apple-ի ներկայացուոցիչների խոսքով՝ նոր օպերացիոն համակարգը բարձրացնում է հավելվածների և տեսախցիկի արտադրողականությունը:
Նոր օպերացիոն համակարգի օգտատերերը կկարողանան օգտվել FaceTime ծառայությունից՝ խմբակային հեռախոսազանգերի հրավիրելով մինչև 32 մարդու:
Ընդ որում՝ օգտատերերին հասանելի կլինեն ոչ միայն Animoji անիմացված էմոջիները, այլ նաև գեներացված Memoji-ները, որոնք կարող են կրկնօրինակել իրական զրուցակիցների հույզերը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ թարմացումը հասանելի է iPad Air-ի, iPhone 5s-ի և սմարթֆոնի ավելի թարմ մոդելների, ինչպես նաև՝ iPod Touch 6-ի համար:










