Իլոն Մասկի ընկերությունը պատրաստ է ամերիկյան զենք ուղարկել տիեզերք

23:11 • 18.09.18

Ամերիկյան SpaceX ընկերությունը պաշտոնապես հաստատել է ամերիկյան զենքը տիեզերք հասցնելու մտադրությունը:

Ինչպես հաղորդում է Defence One-ը, ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամենամյա ասուլիսում տիեզերական ընկերության օպերացիոն տնօրեն Գվին Շոթվելը հայտարարել է, որ ընկերությունը կմասնակցի ռազմական տիեզերական նախագծերին, եթե դա պահանջվի ԱՄՆ-ի պաշտպանության համար:

ԱՄՆ պաշտպանության նախարարի տեխնիկական հարցերով տեղակալ Մայքլ Գրիֆինն ավելի վաղ նշել էր, որ 2023 թվականին ԱՄՆ ՊՆ-ը ծրագրում է տիեզերքում տեղակայել «սենսորային վահան» կոչվող համակարգը գերձայնային և այլ հրթիռային համալիրներին դիմակայելու համար, որոնց մշակմամբ զբաղվում են Ռուսաստանն ու Չինաստանը:

 

Իլոն Մասկի ընկերությունը պատրաստ է ամերիկյան զենք ուղարկել տիեզերք