1.3 մլն դոլար. Ferrari-ին պաշտոնապես ներկայացրել է իր ամենահզոր ճանապարհային մեքենան (լուսանկարներ, տեսանյութ)
Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող Ferrari բրենդը պաշտոնապես ներկայացրել է սահմանափակ քանակությամբ արտադրվելիք Monza սուպերքարը, որի լուսանկարներն ավելի վաղ արտահոսել էին համացանց:
Ինչպես նշում է Daily Mail-ը, մեքենայի շնորհանդեսը կայացել է ընկերության ամենահավատարիմ երկրպագուների համար՝ փակ միջոցառման ժամանակ:
Մեքենան հասանելի է երկու տարբերակով՝ մեկ նստատեղով SP1-ն ու երկու նստատեղով SP2-ը:
Նշվում է, որ մեքենան արտադրվելու է 500 օրինակով, որոնցից ամեն մեկը կարժենա 1.3 մլն դոլար:
Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա Ferrari-ի ամենահզոր ճանապարհային մոդելն ունի 810 ձիաուժ հզորությամբ, 6.5 լ աշխատանքային ծավալով V12 շարժիչ, որ 0-100կմ/ժ արագություն է զարգացնում 2.9 վայրկյանում: Մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագությունը 340 կմ/ժ է:

















