Galaxy A7. Samsung-ը ցուցադրել է եռակի տեսախցիկով առաջին սմարթֆոնը (լուսանկարներ)

22:47 • 20.09.18

Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է եռակի տեսախցիկով իր առաջին սմարթֆոնը՝ Galaxy A7 մոդելը:

Ինչպես հայտնում է CNET-ը, գաջեթը դասվում է միջին բյուջետային դասի սմարթֆոններին, որը ձեռք բերել հնարավոր կլինի այս աշնանը:

Նորագույն գաջեթի գլխավոր առանձնահատկությունը հիմնական եռակի տեսախցիկն է, որը կազմված է 24 ՄՊ հիմնական ոսպնյակից, 8 ՄՊ լայնանկյուն ոսպնյակից և 5 ՄՊ խորության սենսորից: Սելֆի-տեսախցիկը ներկայանում է 24 ՄՊ կետայնությամբ:

Սմարթֆոնը ներկայանում է 6 դյույմ անկյունագծով Full HD+Super AMOLED էկրանով, ութամիջուկ պրոցեսորով, որն աշխատում է 2.2 գեգահերց հաճախականությամբ: Հիշողության հասանելի համադրություններն են 4 ԳԲ+ 64 ԳԲ, 4ԳԲ+128ԳԲ, 6 ԳԲ+128ԳԲ:

Վաճառքում սմարթֆոնը կհայտնվի ոսկեգույն, սև և վարդագույն երանգներով: Արժեքը կկազմի 407 դոլար:


 

Galaxy A7. Samsung-ը ցուցադրել է եռակի տեսախցիկով առաջին սմարթֆոնը (լուսանկարներ)