Xiaomi-ն ներկայացրել է իր ամենամատչելի նոթբուքը
Չինական Xiaomi ընկերությունը հայտարարել է իր ամենամատչելի նոթբուքի՝ Xiaomi Notebook Youth Edition մոդելի թողարկման մասին:
Ինչպես գրում է РИА Новости-ն՝ հղում անելով չինական աղբյուրին, նորագույն գաջեթի արժեքը կկազմի 670 դոլար:
Մոդելը կներկայանա 15.6 դյույմ անկյունագծով էկրանով՝ FullHD կետայնությամբ, ինչպես նաև Intel Core i5 պրոցեսորով: Օպերատիվ հիշողության ծավալը կկազմի 8 ԳԲ: Նոթբուքը նաև կհամալրվի GeForce MX110 վիդեոքարտով:
Բացի այդ, Xiaomi Notebook Youth Edition-ը համալրված կլինի ականջակալների համար նախատեսված 3.5 մմ միակցիչով, HDMI լարով:










