ՆԱՍԱ-ն հրապարակել է Արեգակն ուսումնասիրելու համար գործարկած զոնդի՝ Երկիր ուղարկված առաջին լուսանկարը

07:23 • 21.09.18

Օգոստոսի 12-ին ՆԱՍԱ-ի գործարկած Parker Solar Probe զոնդը, որը նախատեսված է Արևն ուսումնասիրելու համար, Երկիր է ուղարկել առաջին լուսանկարը: Այս մասին ասված է ՆԱՍԱ-ի պաշտոնական թվիթերյան էջում:

Լուսանկարն արվել է Wide-field Imager for Solar Probe (WISPR) սարքի միջոցով, որը տեղադրված է հատուկ ջերմային վահանի ետևում: WISPR սարքը լուսանկարելիս գործարկում է անմիջապես երկու տեսախցիկ: Հրապարակված կադրում ձախ կողմի լուսանկարն արվել է տեսախցիկներից մեկով 58 աստիճան անկյան տակ, իսկ աջ կողմինը՝ 40 աստիճան:

Նշվում է, որ այս լուսանկարը թեստային է և պարզապես ցույց է տալիս, թե ինչպես է աշխատում WISPR սարքը:

A blue-toned, two-panel image of space with stars visible. The Milky Way is also visible in the left panel.

ՆԱՍԱ-ն հրապարակել է Արեգակն ուսումնասիրելու համար գործարկած զոնդի՝ Երկիր ուղարկված առաջին լուսանկարը