Twitter-ի օգտատերերի անձնական հաղորդագրություններն այլ ծրագրավորողների ձեռքում են հայտնվել
Twitter ընկերությունը խոստովանել է, որ միկրոբլոգի օգտատերերի որոշ հաղորդագրություններ ծրագրային խափանման պատճառով կարող են հայտնված լինել ընկերության հետ կապ չունեցող ծրագրավորողների ձեռքում: Այս մասին հաղորդում է TechCrunch պորտալը:
Ընկերության հրապարակած հաղորդագրությունում ասվում է, որ խափանումը գոյություն է ունեցել 2017 թվականի մայիսից և մասնագետներն ազատվել են դրանից հայտնաբերելուն պես: Սակայն խնդիրն այն է, որ խափանումը հայտնաբերվել է սեպտեմբերի 10-ին:
«Մեր հետաքննությունը շարունակվում է, սակայն, բարեբախտաբար, չկա պատճառ ենթադրելու, որ օտար ծրագրավորողների ձեռքում հայտնված որևէ տեղեկություն օգտագործվել է այլ նպատակների համար»,- հայտարարել են ընկերությունում:
Պորտալի տվյալներով՝ խնդիրն ազդել է միայն այն հաղորդագրությունների վրա, որոնք օգտատերերն ուղարկել են տարբեր բրենդների հաշիվներին: Նշվում է նաև, որ ծրագրային խափանմանը բախվել է օգտատերերի մոտ 1%-ը:










