Amazon-ը ձայնային հրահանգով կառավարվող միկրոալիքային վառարան է ներկայացրել
Ամերիկյան Amazon ընկերությունը ներկայացրել է յուրատեսակ տեխնոլոգիական նորույթ՝ AmazonBasics Microwave-ը, որը կառավարվում է ձայնային հրահանգների միջոցով:
Ինչպես նշում է TechCrunch-ը, սարքը կառավարվում է Alexa ձայնային օգնականի միջոցով: Այն սինքրոնավորվում է Amazon Echo խելացի բարձրախոսի հետ ու կատարում հրահանգները:
60 դոլար արժողությամբ վառարանին կարելի է ասել, թե այն երբ և որքան ժամանակով պետք է միանա, ինչ տեսակի մթերք պետք է տաքացնի և այլն:
Բացի այդ, վառարանը համալրված է պոպկորն պատրաստելու հնարավորությամբ: Իսկ հեռախոսային հավելվածի միջոցով կարելի է վերջանալու դեպքում պոպկորնի համար եգիպտացորենի հատիկներ պատվիրել: Հետաքրքրական է, որ պատվիրման հրահանգը ևս վառարանն է տալիս:










