Հրապարակվել են երկնաքարի մակերևույթին արված առաջին պատմական լուսանկարները

22:50 • 23.09.18

Օդատիեզերական հետազոտությունների ճապոնական գործակալությունը (JAXA) հրապարակել է Ռյուգու երկնաքարից ստացված լուսանկարները:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, լուսանկարներն ստացվել են, երբ երկու օր առաջ «Հայաբուսա 2» զոնդից երկու ճապոնական հետազոտական սարք է իջեցվել այնտեղ: Հետազոտական սարքերը պատմության մեջ առաջին հաջող վայրէջքն են իրականացրել երկնաքարի մակերեսին և կարողացել են լուսանկարներ ուղարկել: 

Հիշեցնենք, որ սարքերը ճապոնական զոնդից առանձնացել են սեպտեմբերի 21-ին: Ինչպես հաղորդվում է JAXA-ի կայքում, սարքերն աշխատունակ վիճակում են գտնվում: Միևնույն ժամանակ դրանցից մեկը շարունակում է տեղաշարժը երկնաքարի մակերեսին:

 

Հրապարակվել են երկնաքարի մակերևույթին արված առաջին պատմական լուսանկարները