Porsche-ն 2019 թվականից անցում կկատարի էլեկտրական մեքենաների արտադրությանը

11:03 • 23.09.18

Գերմանական Porsche մեքենաշինական ընկերությունը 2019 թվականից անցում կկատարի էլեկտրական ուժային համակարգով մեքենաների արտադրությանը՝ հրաժարվելով դիզելային շարժիչներից:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, այդ մասին հայտարարել է ավտոբրենդի ղեկավար Օլիվեր Բլումեն:

Նա մանրամասնել է, որ դա տեղի է ունենալու 2019թ., իսկ մինչ այդ ընկերությունը կշարունակի հիբրիդային ու բենզինային շարժիչներով մեքենաների արտադրությունը:

Բլումեն հիշեցրել է, որ ավելի վաղ ընկերության շուրջ ծագած դիզելային սկանդալի հետևանքով Porsche-ի հեղինակությունը շատ է տուժել:

Porsche-ն 2019 թվականից անցում կկատարի էլեկտրական մեքենաների արտադրությանը