Android-ով առաջին սմարթֆոնը տասը տարեկան է
Android օպերացիոն համակարգով աշխատող առաջին HTC Dream հեռախոսը 10 տարեկան է։ Այն ուներ 3-մեգապիքսելանոց տեսախցիկ և սլայդերի կոնստրուկցիա։
HTC Dream հեռախոսը, որը Android-ով սմարթֆոնների սերնդից առաջինն է, ներկայացվել է 2008 թվականի սեպտեմբերի 23-ին։
Ամերիկայում սմարթֆոնը թողարկվել է T-Mobile G1 անունով։
HTC Dream-ն առանձին ստեղնաշարժի պատճառով ունեցել է 17 միլիմետրի հաստություն, էկրանը միևնույն ժամանակ սենսորային էր։
Android սմարթֆոնով աշխատող առաջին սմարթֆոնը գրավել է Միացյալ Նահանգների ողջ շուկայի 6 տոկոսը։










