7,8 մլն դոլար. Aston Martin-ը Zagato-ի հատուկ մոդելները միայն զույգով կվաճառի

11:57 • 24.09.18

Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող բրիտանական Aston Martin ընկերությունն իտալական Zagato բրենդի հետ 60-ամյա համագործակցության արդյունքում ստեղծել է աշխարհի ամենայուրահատուկ մեքենաներից մի քանիսը՝ այդ թվում նաև դասական DB4 GT Zagato-ն և հազվագյուտ Vanquish Zagato Shooting Brake մոդելը:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, այժմ ընկերությունները հայտարարել են, որ կրկին կհամագործակցեն նոր նախագծի շրջանակում ու կներկայացնեն օրիգինալ Zagato մոդելի ստեղծման 100-ամյակին նվիրված երկու հատուկ մոդել:

Զույգը կկոչվի DBZ Centenary Collection և կներառի բացառապես մրցարշավային DB4 GT Zagato Continuation և ճանապարհային DBS GT Zagato մեքենաները:

Հայտնի է, որ մոդելները կարտադրվեն 19-ական օրինակով: Հատկանշական է, որ զույգ մեքենաներն առանձին-առանձին չեն վաճառվի: Մինչդեռ միասին գնելու համար հարկավոր կլինի 7,8 մլն դոլար վճարել:

 

aston-martin-db4-gt-zagato (6)

aston-martin-db4-gt-zagato (3)

aston-martin-db4-gt-zagato (1)

 

 

7,8 մլն դոլար. Aston Martin-ը Zagato-ի հատուկ մոդելները միայն զույգով կվաճառի