Նոր iPhone Xs-ն ու Xs Max-ը տապալել են դիմացկունության թեստը (տեսանյութ)
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության նոր iPhone Xs և Xs Max սմարթֆոնները բավականաչափ ամուր ու դիմացկուն չեն, ինչի մասին վկայում է յութուբյան ալիքներից մեկում հրապարակված տեսանյութը:
SquareTrade ընկերության անցկացրած թեստերից մեկի ժամանակ հեռախոսները և՛ առջևի, և՛ հետևի կողմերից գցել են 182 սմ բարձրությունից:
Էկրանով գետնին ընկնելու դեպքում iPhone Xs-ն ու Xs Max-ը լուրջ վնասվել են: Xs-ի էկրանը գրեթե ամբողջությամբ կոտրվել է, մինչդեռ Xs Max-ի դեպքում էկրանը պատվել է ճաքերով:
Սա տեսնելուց հետո մասնագետները հայտարարել են, որ սմարթֆոնները գերզգայուն են հարվածների նկատմամբ:










