442 դոլար՝ 1.099 դոլարի դիմաց. փորձագետները պարզել են iPhone XS Max-ի ինքնարժեքը

13:56 • 26.09.18

Փորձագետները հաշվարկել են iPhone շարքի վերջին սմարթֆոնի ինքնարժեքը: Պարզվել է, որ այն կազմում է 442 դոլար, գրում է korrespondent.net-ը:

iPhone XS Max-ն ամենապոպուպլյարն է դարձել սպառողների շրջանում: Իր ինքնարժեքով այն 50 դոլարով թանկ է նախորդ տարվա iPhone X-ից:

Apple ընկերության խանութներում, սակայն, մոդելի արժեքը սկսվում է 1.099 դոլարից: Նախորդ տարվա մոդելը թողարկման ժամանակ գնահատվել է 999 դոլար:

Ներկայիս սմարթֆոնի բարձր գինը կապված է էկրանի մեծացման, նոր Apple A12 Bionic չիպի և մոդեմի հետ:

Ինքնարժեքի գումարը չի ներառում սմարթֆոնի մշակման ծախսերը, ինչպես նաև օպերացիոն համակարգի վերջին տարբերակի ստեղծման արժեքը: Ներառված չեն նաև արտադրության և գովազդի ծախսերը:

442 դոլար՝ 1.099 դոլարի դիմաց. փորձագետները պարզել են iPhone XS Max-ի ինքնարժեքը