Ավստրալացի գիտնականները պարզել են մանուշակագույն երանգ ստացած նարնջի առեղծվածը

19:33 • 26.09.18

Ավստրալիայի առողջապահության ոլորտի մասնագետները բացահայտել են մեծ աղմուկ բարձրացրած գունափոխված նարնջի առեղծվածը:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ամեն ինչ սկսվել է, երբ Բրիսբեն քաղաքի բնակչուհին խնդրել է հետաքննություն անցկացնել և պարզել, թե ինչու է նարինջը, որի մի մասն իր 2-ամյա որդին կերել էր, ավելի ուշ փոխել գույնը:

Գիտնականները պարզել են, որ դա տեղի է ունեցել մրգի և վերջերս սրված դանակի բնական ռեակցիայից: նրանց խոսքով՝ նարինջն այդպիսով առողջության համար վտանգ չի ներկայացնում:

Հետազոտությունները ցույց են տվել, որ նարնջի պարունակության մեջ առկա բնական հակաօքսիդանտները ռեակցիայի մեջ են մտել նոր սրված դանակի երկաթե մասնիկների հետ:

 

Ավստրալացի գիտնականները պարզել են մանուշակագույն երանգ ստացած նարնջի առեղծվածը