Brabus-ը ներկայացրել է Mercedes G 63-ի թյունինգային «կատաղի» տարբերակը (լուսանկարներ, տեսանյութ)

23:43 • 27.09.18

Մոնակոյում անցկացվող Monaco Yacht Show ամենամյա ցուցադրության շրջանակներում Brabus թյունինգային ընկերությունը ցուցադրել է նոր սերնդի եզակի Mercedes G 63 2018 մոդելը:

Ինչպես ներկայացնում է Motor1-ը, նորույթը համալրվել է նոր աերոդինամիկ փաթեթով և «կատաղի» հզորացված շարժիչով: Նորագույն Gelandewagen-ը նոր աերոդինամիկ կախոցի շնորհիվ առավել խոշոր տեսք է ստացել: 

Brabus-ի գլխավոր առանձնահատկությունը, ինչպես և առաջ, յուրահատուկ շարժիչն է: Կատարելագործումից հետո 4 լիտր ծավալային V8 շարժիչն սկսել է 700 ձիաուժ հզորություն զարգացնել նախկին 585-ի փոխարեն: 100 կմ/ժամ արագությունը 2.5 տոննա կշռող մեքենան զարգացնում է արդեն 4.3 վայրկյանում:    



 

Brabus-ը ներկայացրել է Mercedes G 63-ի թյունինգային «կատաղի» տարբերակը (լուսանկարներ, տեսանյութ)