«Դոմոդեդովո»-ում ուղեբեռը կտեսակավորեն ռոբոտները

17:39 • 27.09.18

Մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում ուղեբեռը տեսակավորելու են ռոբոտները, ինչը հավելյալ ապահովություն է ապահովելու բեռների համար, նվազագույնի է հասցնելու բեռի կորելու կամ վնասվելու հավանականությունը:

Ինչպես նշում է ria.ru-ն, օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ներկայում ավարտվում է ուղեբեռի ժամանակավոր պահման ռոբոտացված պահեստի փորձարկումը:

Հայտնի է, որ հոլանդական Vanderlande ընկերությունն առաջին անգամ է նման սարք տեղադրում ռուսական օդանավակայանում:

Ռոբոտացված պահեստը գտնվում է տերմինալի նոր հատվածում ու բաղկացած է 3 մետրանոց 12 դարակաշարերից, որոնց արանքով 14 կմ/ժ արագությամբ շարժվող ու միկրոչիպերով համալրված վեց ռոբոտ է անցնում:

Համապատասխան հրահանգը ստանալուց հետո ռոբոտները երկու րոպեում ճիշտ վայրում են տեղավորում բեռը:

 

 

«Դոմոդեդովո»-ում ուղեբեռը կտեսակավորեն ռոբոտները