Մոտ 1 միլիարդ դոլար. Ford-ը հաշվարկել է Թրամփի մաքսատուրքերից ունեցած կորուստները

13:26 • 27.09.18

Ford Motor Company ավտոկոնցեռնը ԱՄՆ պողպատի և ալյումինի ներկրման համար նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի պատճառով մոտ 1 միլիարդ դոլար է կորցրել: Այդ մասին հայտարարել է Ford-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմս Հաքետը, հայտնում է Reuters գործակալությունը:

Հաքեթի խոսքով՝ ընկերությունն ավտոմեքենաների մեծ մասն արտադրում է Հյուսիսային Ամերիկայի տարածքում, այդ պատճառով ներկրման մաքսատուրքերը նրանց վրա շատ բացասական ազդեցություն են ունեցել:

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահի գործողությունները հանգեցրել են նրան, որ ընկերության ծախսերի աճն ավելացել է 1 միլիարդ դոլարով: Նա հավելել է, որ այդ պատճառով ընկերությունը ստիպված կլինի վերանայել իր ռազմավարությունը:

Հիշեցնենք, որ պողպատի համար 25 տոկոսի, իսկ ալյումինի համար 10 տոկոսի նոր մաքսատուրքերը սկսել են գործել 2018 թվականի հունիսի 1-ից:

 

Մոտ 1 միլիարդ դոլար. Ford-ը հաշվարկել է Թրամփի մաքսատուրքերից ունեցած կորուստները