Գիտնականներն Էկվադորում կոլիբրիի նոր տեսակ են հայտնաբերել

07:20 • 28.09.18

Էկվադորցի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել էկվադորյան Անդերի բարձր լեռնային գոտիներում բնակվող կոլիբրի թռչնի նոր տեսակ, սակայն այն արդեն իսկ գտնվում է ոչնչացման վտանգի տակ, գրում է The Auk: Ornithological Advances ամսագիրը:

Թռչնի նոր տեսակը, որը պատկանում է Անդերում բնակվող լեռնային աստղեր կոլիբրիների ցեղին, անվանվել է Oreotrochilus cyanolaemus կամ կապտակոկորդ լեռնային աստղ: Այն ունի է 10-13 սմ երկարություն և հանդիպում է միայն մոտ 100 քառ. կմ տարածքում:

Նշվում է, որ բնակության խիստ սահմանափակ արեալի և 750-ը չգերազանցող չափազանց փոքր թվաքանակի պատճառով այս տեսակը ներկա պահին գտնվում է ոչնչացման վտանգի տակ:

Գիտնականներն Էկվադորում կոլիբրիի նոր տեսակ են հայտնաբերել