Մոսկվայում նոր iPhone-ի համար առաջինը հերթ կանգնած տղամարդը չի կարողացել գնել այն՝ գումարը կորցնելու պատճառով

17:25 • 28.09.18

Մոսկվայում տղամարդը, որն iPhone-ի նոր մոդելի համար տեղ էր գնել հերթում և առաջինը մտել Տվերի փողոցում գտնվող re:Store խանութ, չի կարողացել ձեռք բերել սմարթֆոնը՝ գումարը կորցնելու պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Apple ընկերությունը սեպտեմբերի 12-ին ներկայացրել էր իր երեք նորույթները՝ iPhone XS, iPhone XS Max և iPhone XR: iPhone XS-ի և XS Max-ի համաշխարհային վաճառքները սկսվել են սեպտեմբերի 21-ին, Ռուսաստանում դրանք մեկնարկել են այսօր:

Սմարթֆոնների համար հերթերը սկսել են գոյանալ վաճառքի մեկնարկից օրեր առաջ: Առաջին երեք մարդը հերթ է զբաղեցրել re:Store-ի առաջ մոտ մեկ շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 23-ին: Նախօրեին հերթում կանգնած է եղել մոտ հարյուր մարդ, պատմել են ընկերության մամուլի ծառայությունում:

 

 

Մոսկվայում նոր iPhone-ի համար առաջինը հերթ կանգնած տղամարդը չի կարողացել գնել այն՝ գումարը կորցնելու պատճառով