Նորվեգիան տիեզերք է արձակել սեփական արտադրության առաջին հրթիռը
Նորվեգիան հինգշաբթի տիեզերք է արձակել ամբողջութամբ երկրում մշակված և արտադրված առաջին հրթիռը, որի արժեքը կազմում է 10.5 մլն եվրո:
«Ամբողջությամբ Նորվեգիայում մշակված և արտադրված առաջին հրթիռը տիեզերք է արձակվել Անդոյա տիեզերական կենտրոնից: Արձակումը հաջող է անցել», - Euromag-ի փոխանցմամբ՝ հայտարարվել է տեղի հեռուստատեսությամբ:
Արձակված հրթիռում տեղադրվել է նորվեգական ընկերության կողմից ստեղծված շարժիչը: Նախկինում բոլոր հրթիռների վրա արտասահմանյան արտադրության շարժիչներ էին տեղադրվում: Ինչպես նշվում է, հրթիռն առաջինն է Եվրոպայում, որը համալրված է հիբրիդային շարժիչով. այն օգտագործում է հեղուկ և պինդ վառելիք:
Հրթիռի քաշը կազմում է 800 կգ, երկարությունը՝ 9 մետր, սակայն ուղեծրում գտնվել այն չի կարողանա չափազանց փոքր չափսերի պատճառով: Ենթադրվում է, որ հրթիռն անվտանգ կերպով կըկնի ծովը:










