Ճապոնիայում ներկայացվել է 90%-ով պլաստմասսայից պատրաստված առաջին մեքենան աշխարհում

15:14 • 28.09.18

Ճապոնիայում ներկայացվել է իր տեսակի մեջ աննախադեպ մեքենա, որն 90%-ով պատրաստված է պլաստմասսայի տարբեր տեսակներից:

Ինչպես նշում է ria.ru-ն, կոնցեպտուալ մոդելը մշակվել է նորարարական տեխնոլոգիաների ստեղծման կառավարական ծրագրի շրջանակում:

Աղբյուրը նկատում է, որ պլաստմասսաների տարբեր տեսակների օգտագործումը թույլ է տվել 40%-ով թեթևացնել մեքենայի քաշը: Իսկ դա իր հերթին հնարավորություն է տալիս էներգիա խնայել ու նոր հեռանկարներ բացել էլեկտրական մեքենաների զարգացման համար:

Հայտնի է, որ նախկինում մասնագետներն անհնարին էին համարում պլաստմասսայի կիրառումը մեքենա ստեղծելու հարցում՝ պատճառաբանելով, որ այն բավականաչափ դիմացկուն չէ: Սակայն ճապոնացի գիտնականներն անհրաժեշտ ամրությունը ստացել են պլաստմասսաների տարբեր տեսակները խառնելու միջոցով:

 

Ճապոնիայում ներկայացվել է 90%-ով պլաստմասսայից պատրաստված առաջին մեքենան աշխարհում