Հաջորդ սերնդի iPhone-ը կարող է համալրվել «անտեսանելի» տեսախցիկով. վերլուծաբաններ

23:12 • 29.09.18

Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է իր ապագա սմարթֆոններում այնպիսի դիմային տեսախցիկներ տեղադրել, որոնք միանգամից տեսանելի չեն լինի:

Ինչպես տեղեկացնում է Inverse պորտալը, այս տեղեկությունը գաղտնազերծել է չինական GF Securities ներդրումային ընկերության վերլուծաբան Ջեֆ Պուն:   

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Largan Precision ընկերությունը, որը iPhone-ի համար տեսախցիկների ոսպնյակների մատակարարն է, հատուկ սև ծածկույթներ է մշակում դիմացի տեսախցիկների ոսպնյակների համար: Դա թույլ կտա դրանք հեշտությամբ անտեսանելի դարձնել: 

Վերլուծաբանի կարծիքով՝ սմարթֆոնների արտադրողն այդ տեխնոլոգիան կարող է կիրառել 2020-ին: Հաշվի առնելով Largan-ի հետ Apple-ի ջերմ հարաբերությունները՝ մեծ է հավանականությունը, որ նմանօրինակ քողարկված տեսախցիկներ կհայտնվել հաջորդ սերնդի «այֆոններում»:

 

 

Հաջորդ սերնդի iPhone-ը կարող է համալրվել «անտեսանելի» տեսախցիկով. վերլուծաբաններ