Բերգամոյում հայտնաբերվել է Գալիլեո Գալիլեյի՝ 250 տարի առաջ անհետացած բացառիկ նամակը

10:03 • 29.09.18

Հայտնի գիտնական Գալիլեո Գալիլեյի՝ 17-րդ դարում գրած նամակը, որը 250 տարի կորած էր համարվում, հայտնաբերվել է Բերգամոյի համալսարանում:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Կաթոլիկ եկեղեցուն ուղղված նամակում Գալիլեյն անդրադարձել է իր ու Եկեղեցու միջև եղած տարաձայնություններին առ այն, որ Երկիրը պտտվում է Արևի շուրջ:

Հատկանշական է, որ նամակի որոշ հատվածներում Գալիլեյը ջնջել է մի շարք բառեր ու դրանք ավելի մեղմ ձևակերպումներով ներկայացրել՝ փորձելով հարթել Եկեղեցու հետ ունեցած տարաձայնությունները:

Մասնագետների խոսքով՝ նամակը չափազանց կարևոր նշանակություն ունի այն պատճառով, որ դրանում գիտնականն Ինկվիզիցիայի դատից փրկվելու նպատակով մասամբ հետ է կանգնում իր գիտական գաղափարներից:

Նա գրել է, որ Արևի ու մոլորակների գտնվելու տեղի վերաբերյալ իր մտքերը չպետք է բառացիորեն ընկալվեն:

Հայտնի է, որ Գալիլեյը բազմաթիվ ուշագրավ հայտնագործություններ է արել առաջին աստղադիտակների միջոցով, ինչպես նաև պայքարել է Կաթոլիկ եկեղեցու դեմ Արևի և մյուս մոլորակների դիրքի հարցի շուրջ:

Նա Նիկոլայ Կոպերնիկուսի պես հավատացած է եղել, որ Երկիրը պտտվում է Արևի շուրջ, և այլ տարբերակ լինել չի կարող:

 

Galileo, who was born in Pisa in 1564, is considered one of the fathers of modern science. He became an enemy of the Catholic Church, of which he was a member, by challenging its teachings 

Բերգամոյում հայտնաբերվել է Գալիլեո Գալիլեյի՝ 250 տարի առաջ անհետացած բացառիկ նամակը