Գիտնականները նախազգուշացրել են ծխելու հետևանքով էկոլոգիային սպառնացող վտանգի մասին
Բրիտանական «Բրիտանիան մաքուր պահենք» էկոլոգիական կազմակերպության իրականացրած հետազոտության արդյունքում բացահայտվել է էկոլոգիային սպառնացող վտանգը, որն իրենից ներկայացնում է ծխելը:
Ինչպես գրում է РИА Новости-ն, հետազոտության արդյունքներում նշվում է, որ ծխողներից շատերը ծխախոտի մնացորդները նետում են անձրևաջրերի հեռացման համար նախատեսված անցքերը: Սակայն ծխախոտի ֆիլտրերում պլաստիկ է առկա, որը կարող է անցնել ջրատար համակարգի խողովակներով ու վերջնական արդյունքում հայտնվել օվկիանոսում:
Ինչպես նշում է աղբյուրը, ընդամենը մեկ ծխախոտի մնացորդը մեկ լիտր ջրում լուրջ վտանգ է ներկայացնում ձկների համար:
Անցյալ ամսվա ընթացքում 3.6 մլն բրիտանացի խոստովանել է, որ ծխախոտի մնացորդները նետում են անձրևաջրերի համար նախատեսված կոյուղիները:










