Չինաստանում թռչնի գրիպի H5N6 ենթատեսակով վարակման դեպք է գրանցվել

08:03 • 01.10.18

Չինաստանում գրանցվել է թռչնի գրիպի H5N6 ենթատեսակով մարդու վարակման առաջին դեպքը 2018 թվականի ընթացքում: Նշվում է, որ տուժածը Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքի 22-ամյա բնակիչ է, որը հիվանդության ախտանշանները նկատել է սեպտեմբերի 25-ին:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ սեպտեմբերի 26-ին հիվանդը ծանր վիճակում հոսպիտալացվել է և մինչ այժմ գտնվում է բժիկշկների հսկողության տակ: Մինչ հիվանդության ախտանշանների ի հայտ գալը տղամարդն անմիջական շփում է ունեցել ընտանի թռչյունների հետ:

Հիշեցնենք, որ Չինաստանի հարավ-արևմտյան Կուեյչժոու նահանգում հայտարարվել է թռչնի գրիպի H5N6 ենթատեսակի համաճարակ: Անհայտ պատճառներով սատկած առաջին թռչյունների մասին տեղեկությունները հաղորդվել էին դեռ սեպտեմբերի սկզբին, իսկ մի քանի օր անց արդեն գրանցվել էր վարակման 5297 դեպք, որոնց հետևանքով սատկել է 4948 թռչյուն:

Սա 2018 թվականին թռչնի գրիպի H5N6 ենթատեսակով մարդու վարակման առաջին դեպքն է Չինաստանում, իսկ 2014 թվականից ի վեր՝ 21-րդը:

Չինաստանում թռչնի գրիպի H5N6 ենթատեսակով վարակման դեպք է գրանցվել