Շվեդիայում ու Նորվեգիայում մեկնարկել է «Նոբելյան շաբաթը». այսօր հայտնի կդառնա բժշկության ոլորտում հաղթողը

12:58 • 01.10.18

Այսօր Ստոկհոլմում ու Օսլոյում սկսվել է «Նոբելյան շաբաթը», գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Հոկտեմբերի 1-ին հայտնի կդառնա «Ֆիզիոլոգիա և բժշկություն» անվանակարգում հաղթողի կամ հաղթողների անունները՝ գիտնականների, որոնք ներդրում են ունեցել գիտության զարգացման գործում:


Հոկտեմբերի 2-ին հայտնի կդառնա ֆիզիկայի ոլորտում հաղթողը, հոկտեմբերի 3-ին՝ քիմիայի, իսկ հոկտեմբերի 5-ին Օսլոյում կհայտնեն խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը: Տնտեսագիտության ոլորտում հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 8-ին:


Գրականության ոլորտում մրցանակ այս տարի չի տրվի. դրա հանձնմամբ զբաղվում է Շվեդիայի ակադեմիան, որը հայտնվել է սեռական սկանդալի կենտրոնում:


2018 թվականի խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուների թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Նշվում է, որ Թրամփն այս ցանկում է հայտնվել ամռանը Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ պատմական հանդիպման համար: Հաղթողը կստանա 1,4 մլն դոլար, որը կհանձնվի դեկտեմբերի 10-ին կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ: Հիշեցնենք, որ 2009 թվականին մրցանակը հանձնվել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

  

Շվեդիայում ու Նորվեգիայում մեկնարկել է «Նոբելյան շաբաթը». այսօր հայտնի կդառնա բժշկության ոլորտում հաղթողը