Instagram-ի հիմնադիրները ներկայացրել են ընկերության նոր գլխավոր տնօրենին

04:03 • 02.10.18

Instagram սոցիալական ցանցի հիմնադիրներ Քևին Սիսթրոմն ու Մայք Կրեյգերը ներկայացրել են սոցցանցի նոր գլխավոր տնօրենին՝ Ադամ Մոսերիին: Այս մասին ասված է սոցցանցի տեղեկատվական կենտրոնի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Նշվում է, որ Մոսերին նախկինում աշխատել է Facebook ընկերությունում, որին էլ 2012 թվականից պատկանում է Instagram-ը: Իր կարիերայի սկզբում նա դիզայներ է եղել, որից հետո աշխատել է սոցցանցի լրահոսի աշխատանքի մեխանիզմների վրա:

Հայտնի է, որ Մոսերին ղեկավարելու է ընկերության բիզնեսը: Նա նաև պետք է դեռ նոր տեխնիկական տնօրեն և մի շարք այլ առանցքային մասնագետներ ընտրի՝ համապատասխան պաշտոններում նշանակելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Instagram-ի գլխավոր տնօրեն Քևին Սիսթրոմն ու գլխավոր տեխնիկական տնօրեն Մայք Կրեյգերն աշխատանքից հեռանալու դիմում էին ներկայացրել և մտադիր էին մոտ շաբաթների ընթացքում լքել ընկերությունը:

Ենթադրվում է, որ սոցցանցի հիմնադիրների՝ պաշտոնը լքելու որոշումը կարող է պայմանավորված լինել ամենախոշոր ճգնաժամով, որին այժմ բախվել է Facebook ընկերությունը:

Instagram-ի հիմնադիրները ներկայացրել են ընկերության նոր գլխավոր տնօրենին