Տիեզերական ճառագայթումը ունակ է աղիքային քաղցկեղի պատճառ դառնալ դեպի Մարս մոլորակ ուղևորվող տիեզերագնացների մոտ. NASA

22:55 • 02.10.18

Տիեզերական ճառագայթումը ունակ է կյանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ պատճառել դեպի Մարս մոլորակ ուղևորվող տիեզերագնացներին, այս մասին պարզել են NASA-ի փորձագետները, գրում է gazeta.ru-ն:

Գիտնականները մի քանի ամսիների ընթացքում փորձարկումներ են կատարել մկների վրա ու ներարկել նրանց երկաթ, որն իր մեջ պարունակում է տիեզերական ճառագայթների առավել վտանգավոր տեսակներ:

Հայտնի է, որ այն շատ ավելի կործանարար է, քան ռենտգենային ճառագայթումը: Փորձարկման արդյունքում պարզվել է, որ շատ չնչին քանակությամբ ճառագայթներն արդեն բավարար են, որ օրգանիզմը լուրջ խնդիրների հետ բախվի՝ հատկապես աղիքների հետ կապված: Դրանք կարող են հանգեցնել անգամ աղիքային քաղցկեղի:

Նշվում է նաև, որ այս վտանգի դեմ պայքարող դեղամիջոցներ ժամանակակից բժշկությունը դեռ չունի:

Հետաքրքրական է, որ նույն խնդիրները չեն սպառնում առավել կարճ տիեզերական թռիչքներ իրականացնող տիեզերագնացներին, որոնք, օրինակ, թռչում են Լուսին: 

 

Տիեզերական ճառագայթումը ունակ է աղիքային քաղցկեղի պատճառ դառնալ դեպի Մարս մոլորակ ուղևորվող տիեզերագնացների մոտ. NASA