Peugeot-ն գաղտնազերծել է իր էլեկտրական մոդելի նախատիպը (լուսանկարներ)

22:05 • 03.10.18

Ֆրանսիական Peugeot ընկերությունը Փարիզի ավտոսրահում ցուցադրել է իր e-Legend էլեկտրական մոդելի կոնցեպտային տարբերակը:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, մեքենան առանձնանում է ինքնատիպ դիզայնով՝ ոճայնությամբ «առյուծի չանչեր» հիշեցնելով:

Կոնցեպտն ստեղծվել է Peugeot 504 դասական մոդելի հիման վրա: Դիմացի ալյումինե մասերը միավորվում են չժանգոտող պողպատից պատրաստված քրոմապատ թափարգելով: Մեքենայի երկարությունը կազմում է 4650 մմ, բարձրությունը՝ 1370 մմ:

Ինտերիերում կիրառվել է բրոնզի, մետաքսե վելյուրի, Paldao էկզոտիկ փայտի և ժամանակակից գործվածքի համադրությունը:

Մեքենան համալրված է 456 ձիաուժ հզորություն զարգացնող էլեկտրաշարժիչով: 100 կմ/ժամ արագությունը էլեկտրամեքենան զարգացնում է 4 վայրկյանում, առավելագույն արագությունը 220 կմ/ժամ է: Առանց վերալիցքավորման մեքենան կարող է 600 կմ տարածություն հաղթահարել:





 

Peugeot-ն գաղտնազերծել է իր էլեկտրական մոդելի նախատիպը (լուսանկարներ)