Աշխարհի ամենամեծ ռադիոաստղադիտակը սկսել է այլմոլորակայինների որոնումը

14:10 • 03.10.18

Հարավաֆրիկյան Հանրապետությունում գտնվող MeerKAT ռադիոաստղադիտարանը միացել է Breakthrough Listen նախագծին ու սկսել մեր գալակտիկայի միլիոնավոր աստղերից վերերկրային քաղաքակրթության ներկայացուցիչների կողմից ուղարկված հավանական ազդակները որսալու առաքելությունը:

Breakthrough Listen-ի համահիմնադիրներից մեկը՝ միլիարդատեր Յուրի Միլները, հայտարարել է, որ MeerKAT-ի հետ համագործակցությունը կընդլայնի իրենց հնարավորությունների սահմանը:

Ինչպես նշում է ria.ru-ն, Breakthrough Listen նախագիծը մեկնարկել է 2015թ. միլիարդատիրոջ ու հանգուցյալ բրիտանացի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգի նախաձեռնությամբ:

Միլները դրա շրջանակում հատկացրել է 100 մլն դոլար՝ հույս ունենալով, որ նախագիծը հնարավորություն կտա այլմոլորակայինների գոյության ապացույցներ գտնել:

Այնուհանդերձ՝ աշխատանքի երեք տարվա ընթացքում գիտնականները դեռևս էական արդյունքի չեն հասել:

Աշխարհի ամենամեծ ռադիոաստղադիտակը սկսել է այլմոլորակայինների որոնումը