Instagram-ի օգտատերերը հայտնում են ծառայության աշխատանքում խափանման մասին
Instagram սոցիալական ցանցի՝ մի շարք երկրներում բնակվող օգտատերերը հայտնում են ծառայության աշխատանքում խափանման մասին: Այդ մասին են վկայում Downdetector կայքի տվյալները, որը հետևում է հայտնի ինտերնետային ռեսուրսների խափանումներին:
Սոցիալական ցանցի աշխատանքում խնդիրների մասին հայտնել են Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում բնակվող օգտատերերը:










