Նոր պլանշետ, նոութբուք, համակարգիչ և ականջակալներ. Microsoft-ը թարմացրել է Surface շարքը (լուսանկարներ)

17:03 • 03.10.18

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերության Surface շարքը կրկին թարմացվել է: Տեխնոլոգիական «հսկան» Նյու Յորքում կազմակերպված հատուկ միջոցառման շրջանակում ներկայացրել է մի քանի նոր մոդել՝ այդ թվում նաև Surface Pro 6 պլանշետն և Surface Laptop 2 նոութբուքը:

Ընկերության փոխանցմամբ՝ նոր նոութբուքն ու պլանշետն ի տարբերություն նախորդ մոդելների շատ ավելի արագ են աշխատում, համալրված են ավելի հզոր պրոցեսորներով: Մասնավորապես՝ Surface Pro 6-ի աշխատանքի արագությունն ավելացել է 67, իսկ Surface Laptop-ինը՝ 85%-ով:

Surface Laptop 2-ի մարտկոցն ունի 14.5 ժամվա, իսկ Surface Pro 6-ինը՝ 13.5 ժամվա «կյանք»: Surface Pro 6-ն համալրված է 12.3, իսկ Surface Laptop 2-ը՝ 13.5 դյույմ անկյունագծով էկրանով:

Surface Pro 6-ի գինը սկսվում 899 դոլարից, իսկ Surface Laptop 2-ինը՝ 999 դոլարից: Սարքերն արդեն հասանելի են նախնական պատվերի համար: Դրանց առաքումը կսկսվի հոկտեմբերի 16-ից:

Այս երկու մոդելից զատ, Microsoft-ը նաև ներկայացրել է Surface Studio 2 համակարգիչը՝ 28 դյույմ անկյունագծով էկրանով: Համակարգիչն արժե 3.499 դոլար:

Ընկերության նորույթների շարքում են նաև Surface Headphones ականջակալները, որոնք արժեն 349 դոլար: Դրանք մեկուսացնում են աղմուկը, ավտոմատ կերպով «կանգ են առնում», երբ կրողն ականջակալը հանում է:

 

Microsoft unveiled the Surface Pro 6, Surface Laptop 2 and the Surface Studio 2 at a big product event in New York City on Tuesday. All of the devices are available for pre-order today

The Surface Pro 6 maintains its part-tablet, part-laptop design, due to a full-friction hinge that enables 'seamless transitions between Laptop Mode, Studio Mode, and Tablet Mode'

The Surface Laptop 2 is noticeably revamped, in more ways than the processor. It still features a 13.5-inch display, but a revamped touchscreen has given it the 'thinnest ever LCD' display

The Surface Headphones pack adjustable noise cancellation, automatic pause and play, which pauses the video a user is watching when they take the headphones off

Նոր պլանշետ, նոութբուք, համակարգիչ և ականջակալներ. Microsoft-ը թարմացրել է Surface շարքը (լուսանկարներ)