Facebook-ին 1.62 միլիարդ դոլարի տուգանք է սպառնում

05:33 • 04.10.18

Facebook ընկերությունը կարող է տուգանվել 1.62 միլիարդ դոլարով կիբերհարձակման համար, որի արդյունքում շուրջ 50 միլիոն օգտատիրոջ անձնական հաշիվ է կոտրվել, գրում է Life.ru-ն:

Եվրամիության ղեկավարությունը պահանջել է ընկերությունից մանրակրկիտ կերպով պատմել այն խնդրի մասին, որն անդրադարձել է օգտատերերի անձնական տվյալների վրա: Նշվում է, որ ընկերությանը նման տուգանք է սպառնում միայն այն դեպքում, եթե պարզվի, որ այն խախտել է վերջերս ընդունված Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգը:

Այս հարցով զբաղվող հատուկ հանձնաժողովը պահանջել է Facebook-ից ներկայացնել լիարժեք տեղեկություն տվյալների արտահոսքի պատճառների ու չափերի վերաբերյալ, ինչպես նաև նշել, թե Եվրամիության որ պետությունների բնակիչների հաշիվների վրա այն կարող է ազդել: Սոցցանցի ներկայացուցիչներն իրենց հերթին խոստացել են ներկայացնել անհրաժեշտ բոլոր տվյալները:

Facebook-ին 1.62 միլիարդ դոլարի տուգանք է սպառնում