Մահացել է «Աստծո մասնիկ» տերմինի ստեղծող, Նոբելյան մրցանակակիր Լեոն Լեդերմանը

10:05 • 04.10.18

Ամերիկյան Ռեքսբերգ քաղաքում կյանքից հեռացել է հայտնի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Լեոն Լեդերմանը, որն «Աստծո մասնիկ» տերմինի ստեղծողն է:

Ինչպես նշում է sciencenews.org-ը, Լեդերմանն 96 տարեկան էր:

Աղբյուրը մանրամասնում է, որ 1988թ. ֆիզիկայի ոլորտում հեղինակավոր Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականն իր գործունեությամբ լույս է սփռել ենթատոմային աշխարհի մութ անկյունների վրա, հայտնագործել է բազմաթիվ նոր տարրական մասնիկների՝ մյուոնային նեյտրինոյի և b-քվարկի գոյությունն ու ապացուցել, որ անվերջ փոքրի գաղափարը շատ ավելի բարդ է, քան նախքան այդ կարծում էին:

Աղբյուրը մանրամասնում է, որ Լեդերմանն ու իր երկու գործընկերները Նոբելյան մրցանակի են արժանացել մյուոնային նեյտրինոյի հայտնագործության համար:

Լեդերմանը հայտնի է որպես «Աստծո մասնիկ» տերմինի ստեղծող: Խոսքը 2012թ. հայտնագործված Հիգսի բոզոնի մասին է: Լեդերմանը դրա գոյության մասին գրել էր դեռևս 1993թ. հրատարակված իր գրքում:

Գիտնականը ծնվել է Նյու Յորքում՝ ԽՍՀՄ-ից գաղթած հրեաների ընտանիքում: Նա ուսանել է Կոլումբիայի համալսարանում, իսկ 1951թ. դարձել է գիտությունների դոկտոր:

 

Մահացել է «Աստծո մասնիկ» տերմինի ստեղծող, Նոբելյան մրցանակակիր Լեոն Լեդերմանը