Apple-ը և Amazon-ը հերքել են իրենց սերվերներում չինական լրտեսական չիպերի հայտնաբերման մասին տեղեկությունը
Apple և Amazon ընկերությունները հերքել են տեղեկությունն այն մասին, որ իրենց սերվերներում չինական լրտեսական չիպեր են հայտնաբերվել: Ընկերությունները նշել են, որ ստուգման ընթացքում իրենք որևէ վտանգավոր տարր համակարգիչներում չեն հայտնաբերել, գրում է РИА Новости-ն:
Հատկանշական է, որ ընկերությունների պաշտոնական հայտարարությունը ներկայացրել է Bloomberg գործակալությունը, որն էլ ավելի վաղ, հղում անելով 17 անանուն աղբյուրից ստացված տեղեկություններին, հայտարարել էր, որ չինացի ցանցահենները միկրոչիպեր են տեղադրել ամերիկյան խոշորագույն ընկերությունների, այդ թվում նաև Apple-ի և Amazon-ի սերվերների բաղկացուցիչ մասերի մեջ:
Գործակալության տվյալներով՝ 2015 թվականին Amazon ընկերության կողմից պատվիրված մի քանի սերվերի ստուգման արդյունքում դրանցում կասկածելի միկրոչիպեր են հայտնաբերվել, որից հետո ընկերությունը դիմել է իշխանություններին և հետաքննություն է սկսվել:
Ստուգումից հետո ամերիկացի մասնագետները պարզել են, հայտնաբերված չիպերը թույլ էին տալիս հաքերներին հետևել ընկերությունների գործունեությանը:










