ԱՄՆ ԶՈՒ-ն կփորձարկի միանգամից 4 փամփուշտ արձակող ինքնաձիգ (լուսանկարներ)
ԱՄՆ զինված ուժերը պատրաստվում է փորձարկել նոր զինատեսակի նախնական օրինակը, որը կարողանում է միաժամանակ չորս փամփուշտ արձակել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ուշագրավ ինքնաձիգի հեղինակը Կոլորադոյից գյուտարար Մարթին Գրիերն է:
Ribbon կոչվող ինքնաձիգը գերարագագործ է, գործում է հատուկ փամփուշտներով: Գրիերի խոսքով՝ զենքն ավելի շատ ֆուտուրիստիկ խաղալիքի է նման, սակայն դրա տեխնիկական հնարավորություններն իրոք տպավորիչ են:
Ինքնաձիգի առանձնահատկություններից մեկն արտասովոր ձգանն է, որն էլեկտրոնային է ու համապատասխան ազդակ է փոխանցում էլեկտրամագնիսական հաղորդակին:
Հայտնի է, որ զենքի նախնական օրինակի ստեղծման վրա ամերիկացին ծախսել է կես միլիոն դոլար:













