BMW-ն փորձարկել է X6 M սպորտային քրոսովերը (լուսանկարներ)
Գերմանական BMW ընկերությունն սկսել է X6 M քրոսովերի նոր սերնդի փորձարկումները: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, մեքենայի դեբյուտը նախանշված է հաջորդ տարվա ապրիլին՝ Շանհայում կայանալիք ավտոշոուի ժամանակ:
Ավտոմեքենան ստեղծվել է BMW-ի CLAR մոդուլային հարթակի հիման վրա: Այն համալրվելու է լիաքարշակ համակարգով:
Քրոսովերի հզորությունը կկազմի 600 ձիաուժ: Այն կհամալրվի 4.4 լիտր ծավալային V8 շարժիչով, որը փոխառել է M5 մոդելից: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 4.2 վայրկյանում, մինչդեռ առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժամ:
Մեքենայի արտաքինը նախորդ մոդելներից առանձնանում է հետևի դռների, տանիքի գծերի անկյունաձև տեսքով և թափարգելերով: Քրոսովերը համալրվել է նաև նոր ռադիատորի վանդակաճաղերով:












