Գեղեցկուհու ծնունդը. ֆոտոխցիկը ֆիքսել է թիթեռի զարգացման զարմանալի ընթացքը (տեսանյութ)

08:44 • 05.10.18

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որը բացահայտում է թագավորական թիթեռի՝ հարսնյակից լիարժեք միջատ դառնալու դիտարժան գործընթացը:

Նշվում է, որ տեսանյութը բաղկացած է համապատասխան լուսանկարներից, որոնք ցուցադրվում են ճիշտ հաջորդականությամբ: Լուսանկարների հեղինակը նյույորքցի Քեն Ռոհլինգն է:

«Սա պարզապես բնության հրաշք է. հանկարծակի հարսնյակից հայտնվում է գեղեցիկ թիթեռ»,-նշել է նա: Հայտնի է, որ թիթեռը զարգանում է չորս փուլով՝ ձու, թրթուր, հարսնյակ և թիթեռ:

Ամեն տարի թագավորական թիթեռները հազարավոր կիլոմետրեր են հաղթահարում՝ ԱՄՆ-ից ու Կանադայից Մեքսիկայի կենտրոնական հատվածում գտնվող անտառներ հասնելու համար: Նրանք օգտագործում են իրենց մեծ աչքերը երկնքում Արևի դիրքին հետևելու և ըստ այդմ ճանապարհի ճիշտ ուղղությունն ընտրելու համար:

Հայտնի է, որ Հյուսիսային Ամերիկայից Մեքսիկա հասնելու համար հարկավոր է թագավորական թիթեռների վեց սերունդ, քանի որ այս միջատների կյանքի տևողությունը շատ կարճ է:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

The chrysalis containing the monarch butterfly   The stunning butterfly bursts form its chrysalis

The photographer described the images as an 'obvious miracle of nature that is depicted here, where a beautiful monarch suddenly emerges from a beautiful green chrysalis'   The photographer described the images as an 'obvious miracle of nature that is depicted here, where a beautiful monarch suddenly emerges from a beautiful green chrysalis'

Scientists say monarch butterflies' orange color tells potential predators they taste awful and are toxic to eat thanks to chemicals from the milkweed plants that nourish them

Գեղեցկուհու ծնունդը. ֆոտոխցիկը ֆիքսել է թիթեռի զարգացման զարմանալի ընթացքը (տեսանյութ)