Գիտնականները կասկածում են Պենտագոնին կենսաբանական զենք մշակելու համար
Գենետիկ մոդիֆիկացված վարակների տարածման համար միջատների օգտագործման ամերիկացի զինվորականների ծրագիրը կարող է խախտել Կենսաբանական զենքի մասին կոնվենցիան: Այդ մասին ասված է Science-ում հրապարակված Գերմանիայի և Ֆրանսիայի համալսարանների գիտնականների խմբի հետազոտությունում:
Insect Allies ծրագիրը մշակվում է ԱՄՆ ռազմական գերատեսչության հեռանկարային հետազոտական նախագծերի վարչությունում: Հայտարարվել է, որ ծրագիրն օգտագործվելու է գյուղատնտեսությունում:
Science-ում հրապարակված հետազոտության հեղինակները նշում են, որ Պենտագոնի ծրագրի իրականացումը կարող է ունենալ շրջակա միջավայրի համար հեռահար կենսաբանական, տնտեսական և սոցիալական հետևանքներ: Գիտնականները կասկածում են, որ նախագիծը կարող է օգուտ տալ ԱՄՆ-ի գյուղատնտեսությանը:
«Արդյունքում՝ ծրագիրը կարող է շատերի կողմից ընկալվել որպես կենսաբանական նյութերի և թշնամական թիրախների համար դրանց մատակարարման միջոցների ստեղծման փորձ, ինչը, եթե դա ճիշտ է, կխախտի Կենսաբանական զենքի մասին կոնվենցիան»,- ասված է զեկույցում:










