Christie’s-ը 150.000 դոլարով աճուրդի կհանի Էյնշտեյնի «Աստծու նամակ»-ը

17:41 • 07.10.18

20-րդ դարի ամենակարևոր ձեռագրերից մեկը 150.000 դոլար մեկնարկային գնով աճուրդի կհանվի բրիտանական Christie’s աճուրդի տան կողմից, գրում է Luxury Launches-ը՝ մանրամասնելով, որ խոսքը ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի՝ Աստծու, կրոնի, փիլիսոփայության թեմայով գրված նամակի մասին է:

Նամակում 20-րդ դարի մեծագույն ֆիզիկոսը գրում է կրոնի նկատմամբ իր վերաբերմունքի, հրեական ծագման, կյանքի իմաստի անվերջ որոնման մասին:

Christie’s-ի պաշտոնական հայտարարությունում նշվում է, որ աճուրդի հանվելիք նմուշը «Կրոնն ընդդեմ գիտության» հավերժական բանավեճի կարևորագույն հանգույցներից մեկն է:

Հետաքրքրական է, որ նմուշը հաճախ անվանում են «Աստծու նամակ»: Էյնշտեյնն այն գրել է մահից մեկ տարի առաջ (1955թ.):

«Ինձ համար Աստված բառը ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդկային թուլության արդյունք և դրա արտահայտում, իսկ Աստվածաշունչն էլ՝ բավական պրիմիտիվ լեգենդների հավաքածու: Դրա մեկնաբանության ոչ մի տեսակ չի կարող ստիպել ինձ փոխել կարծիքս»,- նամակում գրել է գիտնականը:

Christie’s-ը 150.000 դոլարով աճուրդի կհանի Էյնշտեյնի «Աստծու նամակ»-ը