2 մլն դոլար. ներկայացվել է Rolls Royce Cullinan զրահապատ լիմուզինը (լուսանկարներ)

16:44 • 07.10.18

Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող բրիտանական Rolls-Royce ընկերությունն այս տարվա մայիսին ներկայացրել է իր առաջին արտաճանապարհային մոդելը՝ Rolls-Royce Cullinan-ը:

Այժմ Klassen ընկերությունը, որը զբաղվում է լյուքս դասի մեքենաները լիմուզինների վերածելով, ներկայացրել է թանկարժեք մոդելի նոր տարբերակը:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, նոր Rolls-Royce Cullinan լիմուզինը զրահապատ է ու ավելի քան 6մ-ով երկար օրիգինալ մոդելից:

Ինչ վերաբերում է մեքենայի տեխնիկական բնութագրին, ապա այն փոփոխության չի ենթարկվել: Փոխադրամիջոցը համալրված է 6.75 լ աշխատանքային ծավալով, 563 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչով:

Նշվում է, որ լիմուզինն արժե 2.08 մլն դոլար, մինչդեռ սովորական Rolls-Royce Cullinan-ի գինը մեկնարկում է 325.000 դոլարից:

 

Rolls-Royce Cullinan limo (1)

Rolls-Royce Cullinan limo (2)

Rolls-Royce Cullinan limo (3)

Rolls-Royce Cullinan limo (5)

2 մլն դոլար. ներկայացվել է Rolls Royce Cullinan զրահապատ լիմուզինը (լուսանկարներ)