SpaceX-ին հաջողվել է առաջին անգամ Կալիֆոռնիայից արձակված Falcon 9-ը բարեհաջող Երկիր վերադարձնել (լուսանկարներ, տեսանյութ)

11:44 • 08.10.18

Միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ընկերությանը հաջողվել է առաջին անգամ Կալիֆոռնիա նահանգի ափից արձակված Falcon 9 հրթիռակրի առաջին աստիճանը բարեհաջող Երկիր վերադարձնել:

Ինչպես նշում է The Verge-ը, ընկերության թվիթերյան միկրոբլոգում նշվում է, որ Falcon 9 հրթիռակիրը Երկրի ցածր ուղեծիր է հասցրել մի քանի հազար կիլոգրամ քաշով SAOCOM 1A արբանյակը, ապա բարեհաջող Կալիֆոռնիայի ափ է վերադարձել:

Նշվում է, որ սա Falcon 9-ի համար 62-րդ թռիչքն էր, ինչպես նաև դրա առաջին աստիճանի 12-րդ բարեհաջող  վերադարձը Երկիր: Նախկինում Falcon 9-ն արձակվել է միայն Ֆլորիդայից ու այնտեղ վայրէջք կատարել:

Ենթադրվում է, որ հրթիռակրի առաջին աստիճանը հնարավոր կլինի օգտագործել 100 անգամից ոչ պակաս:

 

SpaceX-ին հաջողվել է առաջին անգամ Կալիֆոռնիայից արձակված Falcon 9-ը բարեհաջող Երկիր վերադարձնել (լուսանկարներ, տեսանյութ)