Facebook-ը թողարկել է տեսազանգերի համար նախատեսված առաջին սեփական գաջեթը
Facebook ընկերությունը հոկտեմբերի 8-ին ներկայացրել է Portal սարքավորումների շարքը, որի Portal և Portal+ գաջեթները նախատեսված են Messenger հավելվածի միջոցով տեսազանգեր կատարելու համար:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, սարքերը համալրված են սմարթ-էկրաններով, որոնք կարող են տեսազանգերի ժամանակ որոշել տարածքում գտնվող մարդկանց թիվն ու կենտրոնացնել տեսախցիկը խոսողների դեմքին: Բացի այդ, գաջեթը կարող է կարգավորել նաև խոսողի ձայնի բարձրությունը, եթե նա տեղաշարժվում է սենյակում:
Նոր գաջեթները կարող են հանդես գալ նաև որպես սմարթ-ֆոտոշրջանակներ, ցույց տալ եղանակն ու անհրաժեշտ իրերը պատվիրել: Այս բոլոր գործառույթները կառավարվում են Alexa ձայնային օգնականի միջոցով:
Առայժմ Portal-ը հնարավոր է ձեռք բերել միայն ԱՄՆ-ում՝ 199 և 349 դոլարով:










