Google-ը ներկայացրել է իր նորագույն սմարթֆոնը, պլանշետը և էկրանը

22:45 • 09.10.18

Նյու Յորքում երեքշաբթի կայացած շնորհանդեսի ժամանակ Google ընկերությունը ներկայացրել է Pixel 3, Pixel 3XL նորագույն սմարթֆոնները և Pixel Slate պլանշետը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ընկերության փոխնախագահ Ռիկ Օստերլոհը, ներկայացնելով նորույթը, նշել է, որ իրենք ստեղծել են աշխարհի լավագույն տեսախցիկը և տեղադրել են այն աշխարհի լավագույն Pixel 3 սմարթֆոնում:

«Ինչպես աշխատանքի, այնպես էլ խաղի համար մենք ներկայացնում են մի պլանշետ, որը համակարգչի հզորություն և արդյունավետություն ունի», - ասել է ընկերության ներկայացուցիչը՝ ցուցադրելով Pixel Slate պլանշետը:

Նա նշել է, որ տանն օգտագործելու համար իրենք նաև ստեղծել են Google Home Hub խելացի էկրանը:

 

Google-ը ներկայացրել է իր նորագույն սմարթֆոնը, պլանշետը և էկրանը