Իսրայելում բոլոր մասնավոր ավտոմեքենաները կդառնան էլեկտրական

20:14 • 09.10.18

Մինչ 2030 թվականն Իսրայելում նախատեսվում է արգելել բենզինային և դիզելային շարժիչներով ավտոմեքենաների ներկրումը, իսկ 2035-ին արդեն երկրում բոլոր մասնավոր մեքենաները էլեկտրական կլինեն:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը՝ ներկայացնելով իսրայելական տնտեսության՝ էներգիայի մաքուր տեսակների անցման ծրագիրը:

Վերջինիս խոսքով՝ ծանր ավտոտրանսպորտային միջոցները երթևեկելու են մեծամասամբ հեղուկ գազով:

Նա խոստացել է, որ 2030-ին օդի աղտոտվածության մակարդակը նվազած կլինի 60 տոկոսով, և նշել է, որ դրա շնորհիվ Իսրայելը միլիարդներ կխնայի՝ բնակչության առողջության բարելավման և բուժծառայության վրա արվող ծախսերի կրճատման հաշվին:  

Ներկա պահին երկրի փողոցներով 700 էլեկտրամեքենա է երթևեկում և շուրջ 97 000 «ավտոհիբրիդ»:

 

Իսրայելում բոլոր մասնավոր ավտոմեքենաները կդառնան էլեկտրական